ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Վալերիյ Օսիպյանը կրկին ոստիկան-սահմանապահների է ճանապարհել դիրքեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

29.01.2019 15:52 Պաշտոնական

Վալերիյ Օսիպյանին ողջունեցին ոստիկանության զորքերի 1032 զորամասի ծառայողները։ Նրանք շարք են կազմել՝ առաջնագիծ մեկնելու և սահմանին ամուր կանգնած արդեն զինակից գործընկերներին փոխարինելու։
«Հպարտանում եմ ձեզնով, որ պատրաստակամությամբ ու պատվով արդեն կանգնել եք դիրքերում և նույն գիտակցմամբ կրկին դիրքեր եք բարձրանալու»․ ոստիկան-սահմանապահներին ուղղված խոսքում ընդգծեց Վալերիյ Օսիպյանը՝ փոխանցելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գոհունակությունն ու շնորհակալությունը։
Հայրենիքի, ժողովրդի, ընտանիքի, ծառայակից ընկերների առաջ որդիական պարտքը պատվով կատարելու երդմանը հաջորդեց օրհնության կարգը։ Սահման մեկնելու արարողակարգի վերջին կարևորագույն դրվագը շարասյուներով քայլերթն է՝ ոստիկան-զինվորականների հպարտ քայլերթը։
Հաջորդ օրը ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության զորքերի 1033 զորամասում էր՝ Տավուշից վերադարձած ոստիկան-սահմանապահներին դիմավորելու, ողջունելու և շնորհակալություն հայտնելու։
«Ամեն անգամ երջանկության ու հպարտության զգացողությամբ եմ ձեզ դիմավորում․ դուք ապացուցում և ապացուցելու եք, որ ոչ միայն հասարակական կարգը գերազանց պահպանողներ, այլև պրոֆեսիոնալ սահմանապահներ եք»․ իր խոսքում ընդգծեց ոստիկանության պետը։
Մարտական հերթապահության ժամանակ ծառայողական պարտականությունները բարձր պատասխանատվությամբ և բարեխղճորեն կատարած ոստիկանները Վալերիյ Օսիպյանի հրամանով արժանացան պարգևների։ Ոստիկանության պետի հրամանով առաջնագծում մարտական հերթապահություն կատարած բոլոր ծառայողներն արժանացան նաև դրամական խրախուսանքի։
Արարողությունը եզրափակվեց դիրքերից իջած ոստիկանների խրոխտ քայլերթով։
Վալերիյ Օսիպյանը վերջում հանդիպեց ոստիկան-զինվորականների ծնողներին ու հարազատներին՝ շնորհակալություն հայտնելով հայրենիքի նվիրյալ որդիներ դաստիարակելու համար։