1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Դիակ անասնագոմում. մահացածը հետախուզվում էր ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից

Հոկտեմբերի 25-ին, ժամը 09.40-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոտայք գյուղից Կապուտան տանող ճանապարհին անասնագոմ է այրվում, և ներսում մարդ կա:
Ժամը 09.55-ին հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ նշված անասնագոմում դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1972 թ. ծնված Լուիզա Մ.-ին պատկանող, Կոտայք գյուղի տարածքում տեղակայված անասնագոմին կից տնակում նույն օրը, ժամը 08.00-ի սահմաններում, հրդեհ է առաջացել, ինչի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել, այնուհետև առաստաղը փլվել է: Նշված տնակից հայտնաբերվել է 1986 թ. ծնված Էդգար Հայրապետյանի դիակը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Էդգար Հայրապետյանը ս/թ. հուլիսի 16-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 1-ին մասի /յուրացնելը կամ վատնելը/ մեղադրանքով:
Նշված շինությունում հայտնաբերվել է նաև 1964 թ. ծնված Սարգիս Զ.-ին պատկանող «Մեվրիկ» տիպի 12 մմ տրամաչափի որսորդական հրացանը` առանց համապատասխան փաստաթղթի:
Հանգամանքները պարզվում են:
Զենքն ուղարկվել է փորձաքննության:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժին:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: