ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Դեկտեմբերի 20-ին Արման Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

20.12.2019 16:52 Պաշտոնական

Դեկտեմբերի 20-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի վարչությունների ու ծառայությունների պետեր։ Ողջունելով ներկաներին՝ Արման Սարգսյանը հանձնարարեց դեկտեմբերի 21-ից անցնել ուժեղացված ծառայության՝ նախատոնական ու տոնական օրերին քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։ Ոստիկանության պետի պաշտոնակատարը նշեց, որ արտաքին ծառայություն իրականացնող ոստիկաններին կմիանան նաև ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողներ և համատեղ պետք է արվի ամեն ինչ՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնականությունն ապահովելու համար։ Անչափահասների գործերով ծառայողներին հանձնարարվեց իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ՝ երեխաներին հակահասարակական արարքներից զերծ պահելու համար՝ պարզաբանելով անչափահասների կողմից տարբեր տեսակի հրագործական իրերի կիրառման վտանգավորությունը։ Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարվեց անհանդուրժող լինել ու ներողամտություն չցուցաբերել օրինախախտ վարորդների նկատմամբ։ Ճանապարհային երթևեկության կանոնները խախտողները պետք է հայտնաբերվեն ու ենթարկվեն վարչական պատասխանատվության։ Արման Սարգսյանը վերլուծեց նաև հանրապետության օպերատիվ իրավիճակը։ Քննարկման առարկա դարձան կոնկրետ դեպքեր ու դրանց ուղղությամբ ոստիկանության աշխատանքը։ Ցուցում տրվեց ակտիվացնել միջոցառումները հանցագործությունների ինչպես բացահայտման, այնպես էլ կանխարգելման ուղղությամբ։ Ոստիկանության պետի պաշտոնակատարը նշեց նաև, որ համակարգում շարունակվում է ինքնամաքրման գործընթացը։ Այս համատեքստում բոլոր օրինախախտ ոստիկանները հեռացվելու են համակարգից ու կանգնելու են արդարադատության առաջ։ Արման Սարգսյանը խոսելով պարգևավճարների ճիշտ և անկողմնակալ բաշխման մասին՝ նշեց, որ ոստիկանությունում չպետք է լինի անարդարություն, և լավ ծառայողը պետության կողմից պետք է ստանա արժանի գնահատական։ Ոստիկանության պետի պաշտոնակատարը առանձնահատուկ անդրադարձավ նաև ոստիկանության տնտեսական ոլորտի խնդիրներին՝ ևս մեկ անգամ նշելով, որ ոստիկանության հայտարարած բոլոր մրցույթներում պետք է բացառվեն կոռուպցիոն ռիսկերն ու մատակարարներից պետք է ընդունվի միայն որակյալ ապրանք։ Քննարկման առարկա դարձան նաև ոստիկանների ծառայության, կարգահապահության վերաբերյալ այլ հարցեր։