ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Դատապարտյալն ու ծանոթուհին հափշտակել են 101․372․600 դրամ․ ոստիկանության նոր բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

26.09.2019 12:43 Խարդախություն

Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում խարդախությունների վերաբերյալ օպերատիվ տվյալներ էին ստացվել։ Տեղեկությունների հիման վրա ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, սկսվեց նյութեր նախապատրաստման գործընթաց։ Ոստիկանության ծառայողները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալներից մեկը սոցիալական ցանցով ծանոթացել է մի կնոջ հետ։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ նրանք համաձայնության են եկել իրար հետ և մի տղամարդու անվամբ հիմնել են սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն ու ծավալել անշարժ գույքի առուվաճառքի գործակալության թվացյալ գործունեություն։ Մասնավորապես, կինը դատապարտյալի ցուցումներով, քաղաքացիներին ներկայացել է որպես հիշյալ գործակալության տնօրեն և շահավետ տարբերակներով անշարժ գույք ձեռք բերելու պատրվակով նրանց հետ ձևական պայմանագրեր կնքել։ Այս կերպ չարաշահելով նրանց վստահությունը 2018-2019 թվականների ընթացքում խարդախությամբ շուրջ 23 քաղաքացուց ստացել ու հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 101․372․600 դրամ։
Նյութերի նախապատրաստման ընթացքում տուժած անձանց մի մասից վերցվել են հաղորդումներ։ Զույգի հանցավոր գործողություններից տուժածները կարող են դիմել ոստիկանության Նոր Նորքի կամ այլ բաժին։ Հիշյալ դեպքերի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել քննչական կոմիտե՝ հետագա քննության։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: