1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Դատապարտյալի կինը, «Ջիպ»-ի ուղևորը և «Տոյոտա Պրադո»-ի վարորդը

Մարտի 4-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի  գլխավոր վարչության  ԹԱՇԴՊՎ, Քանաքեռ-Զեյթունի, Հրազդանի բաժինների և ՀՀ ԱՆ ՔԿ վարչության ծառայողների համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, իրացնելու և գործածելու կասկածանքով, Ազատության պողոտայի, Պարույր Սևակի և Թբիլիսյան փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Գուլիա Դ.-ն:
Խուզարկությամբ նրա դրամապանակում հայտնաբերվել է  «Սուբոտեքս» թմրամիջոցի նմանվող 5 հաբ և  նույն հաբի 3 կտոր, որոնք, ըստ նրա հայտարարության, իր ամուսին` ՀՀ ԱՆ «Կոշ»  ՔԿՀ դատապարտյալ, 1980 թ. ծնված  Ալեքսանդր Վ.-ի խնդրանքով Թբիլիսյան խճուղում իրեն է փոխանցել «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը:
Նույն օրը Երևան-Սևան մայրուղու 39-րդ կմ-ում գտնվող նախկին ՃՈ անշարժ հենակետի մոտից, ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Իշխան Մ.-ն, իսկ ժամը 20.00-ին նշված վայրից` 1957 թ. ծնված Խաչատուր Մ.-ն` իր  «Տոյոտա Պրադո»  մակնիշի ավտոմեքենայով: Վերջինս մինչև բաժին բերման ենթարկվելը` ավտոմեքենայի պատուհանից դուրս է նետել մի քանի փաթեթ:
Նշված վայրից հայտնաբերված 4 փաթեթների մեջ առկա են եղել 1.2 գ և 1.3 գ մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգվածներ, ծխախոտի փայլաթղթի մեջ փաթեթավորված «Սուբոտեքս» թմրամիջոցի նմանվող  դեղահաբ և դեղահաբի 2 կտոր:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: