Վիճաբանության ժամանակ դանակահարել էր 31-ամյա ընկերոջը
Հուլիսի 28-ին հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած վերքերով Արգիշտի 4/1 հասցեից բուժօգնության է տեղափոխել 31-ամյա երիտասարդի:
Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հասցեում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին դանակահարել էր 23-ամյա ընկերը:
23-ամյա երիտասարդը հայտնաբերվել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձեռբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: