1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Դանակահարություն Արթիկում

Նոյեմբերի 15-ին, ժամը 21.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արթիկի բաժնում  հաղորդում է ստացվել, որ «աջ կողատակի ծակած-կտրած» վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1992 թ. ծնված Սամվել Պ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին  Սամվել Պ.-ի մայրը  հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, անհայտ անձը, անհայտ վայրում և հանգամանքներում, սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է որդու աջ կողատակին` պատճառելով վնասվածք:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ Սամվել Պ.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սամվել Պ.-ին նոյեմբերի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Արթիկ քաղաքի երկաթգծի կայարանի տարածքում դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել 1994 թ. ծնված Դավիթ Ա.-ն:
Դավիթ Ա.-ն ձերբակալված է: 
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: