17-ամյա պատանուն դանակահարել էր 31-ամյա համագյուղացին
 
                                            Օգոստոսի 1-ին, ժամը 18.00-ին, հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի չթափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի: Նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է Օշական գյուղում քարերի վրա ընկնելու հետևանքով: Ոստիկանության Արագածոտնի մարզի և Աշտարակի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Օշական համայնքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել էր 31-ամյա համագյուղացին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
 Օշական համայնքի 31-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և, հանցագործության գործիք դանակով հանդերձ, ներկայացվել է նախաքննական մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					