1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Նրանք հետախուզվում էին ծեծի, խուլիգանության, խարդախության և գողության մեղադրանքներով

Ոստիկանության Նոր Նորքի և Արթիկի բաժնի ծառայողները հուլիսի 27-ին, ժամը 15.50-ին, Արթիկ քաղաքի Պետական քոլեջից Արթիկի բաժին բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արայիկ Հ.-ին, որը հուլիսի 19-ից Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով:

***

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հուլիսի 27-ին, ժամը 8-ին, տնից բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Խաչատուր Զ.-ն, որը հուլիսի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար:

***

Հուլիսի 27-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, Փարիզ-Երևան չվերթի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից Արմավիրի բաժին է տեղափոխվել կամավոր ներկայացած, 1982 թ. ծնված Տիգրան Ե.-ն, որը 2011թ. հուլիսի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 4-րդ մասի մեղադրանքով:

***

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները հուլիսի 27-ին, ժամը 18.50-ին Անդրանիկի փողոցի թիվ 48 շենքի մոտից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Ռազմիկ Հ.-ին, որը հուլիսի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:


***
Հուլիսի 27-ին ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Մարաշի բաժանմունք է ներկայացել 1986 թ. ծնված Լենդրուշ Խ.-ն, որը հուլիսի 8-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի և 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: