Հետախուզվողը ներկայացավ կամավոր
17.08.2017 09:25
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օգոստոսի 15-ին, ժամը 15.45-ին, կամավոր բաժին է ներկայացել 1983 թ. ծնված Արտյոմ Վ.-ն, որը օգոստոսի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: