Բացահայտվեց հերթական գրպանահատը
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 42 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արմեն Հ.-ին:
Պարզվել է, որ նա թիվ 58 համարի երթուղային ավտոբուսում 1961 թ. ծնված Հայկուհի Ա.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար:
Գողոնը հայտնաբերվել է:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: