ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

ՀՀ ոստիկանությունը գրպանահատության դեմ պայքարում․ թեմատիկ անդրադարձ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

08.08.2019 18:02 Գողություն

Ամեն գնով լավ ապրելու ձգտումը ոմանց դրդում է չճանաչել միջոց ու օրենք, մղում անհանդուրժելի արարքների: Այդպիսի արարք է գրպանահատությունը: Հանցատեսակը, որը գողության տարատեսակ դրսևորումներից է, պատկանում է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թվին և պատիժը նախատեսված է քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով:
Գրպանահատության առանձնահատկությունն այն է, որ գույքը հափշտակելու ժամանակ սեփականատերը կամ գույքին տիրապետողը ներկա է, սակայն հանցավորի գործողությունները չի նկատում կամ չի գիտակցում: Գրպանահատի հմտությունն աճպարարության նման է, միայն թե կատարվածից` ոչ մի գեղագիտական հաճույք: Դիմացինը ոչ թե զարմանում, այլ զայրանում է` դրամապանակը մոտն էր, իսկ հիմա չկա...
Այդպիսի հանցավոր աճպարարներից զգուշանալ է պետք հատկապես մարդաշատ վայրերում` կանգառներում, ավտոբուսներում: Աշխատանքային օրվա ավարտին, երբ մայրաքաղաքի տրանսպորտային միջոները լիքն են ուղևորներով, սրահում նեղվածք է. բախտախնդիրները ձեռքերի հմտությանն են դիմում. երբեմն ստացվում է, երբեմն էլ նույն ֆոկուսի արդյունքում հայտնվում են ոստիկանությունում:
Համապատասխան մասնագիտացված ստորաբաժանումը հայտնաբերում և նրանց պարբերաբար բերման է ենթարկում ոստիկանության տարածքային բաժիններ: Ու չնայած կատարվող հսկայածավալ աշխատանքին, վերջերս համացանցում բուռն քննարկման նյութ դարձան գրպանահատության մի քանի դեպքեր. քաղաքացիները դժգոհում էին, որ նրանց ստորագրությամբ բաց են թողնում: Դատապարտելի արարքի և քաղաքացիների դժգոհության պատճառահետևանքային կապն ու էությունը քննելու համար զրուցեցինք ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ Հարություն Անոյանի հետ:
«Նախորդ տարվա համեմատությամբ, եթե 2018 թվականին արձանագրվել էր 518 դեպք, բացահայտվել` 234-ը, ապա 2019 թվականի վեց ամիսների ընթացքում մայրաքաղաքում արձանագրվել է գրպանահատության 314 դեպք, բացահայտվել` 147-ը: Վերջերս սոցիալական ցանցերում լայն տարածում գտան գրպանահատության որոշ դեպքեր: Նույնիսկ քաղաքացիներից մի քանիսը հասցրել էին նրանց տեսաձայնագրել: Հիշյալ գրպանահատները բոլորը բերման են ենթարկվել ոստիկանություն: Այո՛ քաղաքացիները ճիշտ են նկատում, որ շատ գրպանահատներ բերման ենթարկվելուց հետո ազատ են արձակվում: Հարկ եմ համարում նշել, որ դա ոստիկանության բացը չէ, այլ քրեական օրենսգրքի: Բերեմ մեկ օրինակ: Նախկինում կար կրկնակի հանցագործություն հասկացությունը: Եվ եթե անձը հանցավոր արարքը մեկից ավելի էր կատարում պատիժն ավելի խիստ էր: Բայց կրկնակի հանցագործություն հասկացությունը 2011 թվականից ուժը կորցրած է համարվում: Եվ ոստիկանությունն իրավասու չէ մեկից ավելի գրապանահատություն կատարած անձին ավելի խիստ պատժի ենթարկել, քան օրենքը սահմանում է: Քիչ չեն նաև դեպքերը, երբ տուժողներն իրենք են հրաժարվում հաղորդում տալուց: Այսուհանդերձ ոստիկանությունը տիրապետում է օպերատիվ իրավիճակին: Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում գործում է գրպանահատության դեմ պայքարի բաժանմունք և քրեական հետախույզները շուրջօրյա ծառայություն են իրականացնում մայրաքաղաքում,- մեզ հետ զրույցում պարզաբանեց Հարություն Անոյանը:
Բացի այն, որ մայրաքաղաքում պատշաճ հասարակական կարգի ու հասարակական անվտանգության ապահովման, հանցագործությունների և իրավախախտումների նախականխման, կանխման և բացահայտման ուղղությամբ ոստիկանության արտաքին և օպերատիվ ծառայությունները շուրջօրյա ծառայություն են իրականացնում, գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները մշտապես ուշադրության կենտրոնում են պահում բոլոր այն վայրերը, որտեղ մարդկային կուտակումներ կան` լինի երթուղային ավտոբուս, կանգառ, թե խոշոր դրամաիրային շրջանառություն ունեցող առևտրի կենտրոն:
Հանցագործության նախականխման և կանխմանն ուղղությամբ հեռուստաեթերով բազմիցս տվել ենք խորհուրդներ, կրկին հիշեցնում ենք` մարդաշատ վայրերում պայուսակները, դրամապանակները, բջջային հեռախոսները պահել տեսադաշտում, նման վայրերում զերծ մնալ թանկարժեք զարդերն ի ցույց դնելուց: Գրպանահատության յուրաքանչյուր նոր դեպք արձանագրելիս ոստիկանությունն իրազեկում է հասարակությանը, ինչը նույնպես զգոնության կոչ է, կոչ, որ բոլորիս է հայտնի... Մի՛ գողացիր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: