112

ՀՀ ՆԳՆ ոստիկանության հեռախոսահամար


Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության գվարդիա
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ guardia@police.am


 

 
 
 

 

 

Երևանի քրեական ոստիկաններն ապօրինի շրջանառությունից հանել են մեծ քանակի թմրամիջոցներ

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Դիլիջանի և Աշտարակի բնակիչ երկու երիտասարդ, երկուսն էլ 23 տարեկան, ձեռք են բերում խոշոր չափի թմրամիջոցներ և մանր չափաբաժիններով տեղադրելու միջոցով իրացնում։
Ստուգումներից հետո քրեական ոստիկանները փետրվարի 8-ի երեկոյան մայրաքաղաքի Արարատյան և Շիրակի փողոցներում կանգնեցրել են նրանց վարած «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենան։ Սակայն երիտասարդները դիմել են փախուստի՝ հետապնդման ընթացքում թողնելով մեքենան։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Փետրվարի 23-ին «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր 100 գրամից ավելի մեթամֆետամին և մարիխուանայով 28 փաթեթ՝ ընդհանուր 52 գրամ քաշով։ Փետրվարի 26-ին դիլիջանցին ձերբակալվել է, ապա՝ կալանավորվել։
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացած հերթական օպերատիվ տվյալն իրացրին փետրվարի 22-ին։ Ժամը 12․20-ին Շիրազի փողոցում ձերբակալվեցին և վարչություն տեղափոխվեցին մայրաքաղաքի Չեխովի փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդն ու նրա 23-ամյա կինը։
Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով 7 փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածներով։ Նույն պարունակությամբ 10 փաթեթ էլ հայտնաբերվեց կնոջ խուզարկությամբ։ Հայտնաբերված զանգվածների ընդհանուր քաշը մոտ 40 գրամ էր։
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նածաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տարբեր վայրերում հայտնաբերվեց արդեն տեղադրված ևս 5 փաթեթ։
Ամուսինների նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Իրացնելով ստացած օպերատիվ տեղեկությունը՝ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները փետրվարի 24-ին՝ գիշերվա ժամը 2-ին, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով մայրաքաղաքի Մարգարյան փողոցում ձերբակալեցին և վարչություն տեղափոխեցին Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի բնակիչ 30 և 28 տարեկան երկու տղամարդու։
28-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց 177 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, դատարանի որոշմամբ երկուսն էլ կալանավորվել են։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: