Գործնական պարապմունք ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
                        07.07.2016 18:38
                        Համակարգի լրատու
                                                                                                                                 
                                                                        
                    
                                                            Հուլիսի 7-ին ոստիկանությունում տեղի ունեցավ հերթական գործնական պարապմունքը, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը: Մասնակցում էին ոստիկանության շտաբի պետ Արամ Զաքարյանը, հասարակական կարգի ապահովման վարչության պետ Աղասի Կիրակոսյանը, կապի վարչության պետ Գեւորգ Հարությունյանը, տարածքային բաժինների պետեր: 
Աշխատանքային օրակարգում հետեւյալ հարցերն էին՝ ոստիկանության թույլտվության համակարգի գործունեությունը, համայնքային ոստիկանության գործունեության առանձնահատկությունները, ոստիկանության տարածքային ստորաբաժանումների գործողությունները քաղաքացիական պաշտպանության բնագավառում: 
Օրակարգի բոլոր հարցերի վերաբերյալ եղան զեկուցումներ:
Զեկույցներին հաջորդած քննարկման ընթացքում պարապմունքի մասնակիցները ներկայացրին իրենց դիտարկումները՝ դրանք հիմնավորելով ծառայողական փորձի օրինակներով: Մասնավորապես  կարեւորվեց անձնակազմի ամենօրյա աշխատանքի բարելավումը, համայնքային ոստիկանության տեսուչների համագործակցությունը բնակչության հետ եւ մի շարք այլ խնդիրներ, որոնք կնպաստեն  իրականացվող աշխատանքների արդյունավետությանը:
Գործնական պարապմունքի ավարտին կոնկրետ հանձնարարականներ տրվեցին տարածքային բաժինների պետերին:
                                            