Գորիսի ոստիկանների կողմից հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
 
                                            Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 30-ին բաժին է ներկայացել 45-ամյա Արթուր Օ.-ն, որը ոստիկանության Գորիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 339-րդ հոդվածի (Ցուցմունք տալուց հրաժարվելը) մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					