Գողություն մանկական սրճարանից
Հոկտեմբերի 6-ին, ժամը  22.40-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության  և Էրեբունու բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Խաղաղ Դոնի փողոցի թիվ 2/1 շենքի մոտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Արփինե Գ.-ին:
Աղջիկը խոստովանել է, որ հոկտեմբերի 28-ին Արցախի փողոցում գտնվող  մանկական սրճարանում սեղանի վրայից գողացել է բջջային հեռախոս, և ներկայացրել է գողոնը:
Ոստիկանության ծառայողները պարզել են տուժողի անձը, և նրանից  ընդունվել է հաղորդում:
Կատարվում է հետաքննություն:  
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					