1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները բացահայտեցին Դեմիրճյան փողոցի հանրախանութից կատարված գողությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

06.08.2019 16:02 Գողություն

Հուլիս 25-ի առավոտյան ոստիկանության Կենտրոնական բաժնում ահազանգ էր ստացվել, որ գիշերը Դեմիրճյան փողոցի հանրախանութից գողություն է կատարվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ հուլիսի 24-ի ժամը 23-ից մինչև հուլիսի 25-ի ժամը 7-ը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են խանութի դուռը, հափշտակել փող ու ծխախոտ:
Օգոստոսի 5-ին քրեական հետախույզները, որոնողական աշխատանքների արդյունքում ձեռքբերված օպերատիվ տվյալներն իրացնելով, Նոր Խարբերդի 11-րդ փողոցից, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին նույն փողոցի բնակիչ 20-ամյա երիտասարդի:
Նա տվել է խոստովանական բացատրություն, նաև հայտնել, որ նշվածից զատ 2018 թվականի դեկտեմբերին Կենտրոն վարչական շրջանի մի պանդոկից բջջային հեռախոս, օծանելիք, պլանշետ ու հեռախոսի մարտկոց է հափշտակել, ևս մեկ գուղություն և երկու գողության փորձ էլ կատարել 2019-թ.-ի հունվարից մինչև հուլիս ամիսը:
Հանգամանքները պարզվում են:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: