1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գողության և խուլիգանության մեղադրանքներով հետախուզվողներ են հայտնաբերվել

Հունիսի 15-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Շիրակի փողոցի թիվ 2/Ա շենքի մոտից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Անահիտ Խ.-ին, որը հունիսի 15-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

***
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` հունիսի 14-ին, ժամը 20.30-ին, Բագրատաշենի մաքսատանը հարակից տարածքից բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Մհեր Մ.-ն, որը հունվարի 21-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

***
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Սևանի բաժնի ծառայողները հունիսի 14-ին, ժամը 11.45-ին, Երևան քաղաքի Նոր Նորքի 3-րդ զանգվածի Գյուրջյան փողոցի թիվ 10 շենքի մոտից բերման են ենթարկել 1955 թ. ծնված Պողոս Խ.-ին, որը հունիսի 13-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: