Գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքում
 
                                            Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 27-ին բաժին է ներկայացել 24-ամյա Գագիկ Ա.-ն, որը հոկտեմբերի 10-ից Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: 
 Գագիկ Ա.-ն տեղափոխվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					