1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գողոնը` 50 կգ մեղր

10.08.2015 13:29 Գողություն
Օգոստոսի 6-ին, ժամը 20.00-ին, 1960 թ. ծնված Երվանդ Մ.-ն ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է տվել, որ հուլիսի 20-ից օգոստոսի 6-ի ժամը 19.00-ն ընկած ժամանակահատվածում իր տան հետնամասի հողամասում դրված մեղվի փեթակներից գողացել են 15 մեղրաշրջանակ մոտ 50 կգ մեղր քաշով` պատճառելով շուրջ 200.000 դրամի նյութական վնաս:
Օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ոստիկանության ծառայողները օգոստոսի 8-ին, ժամը 12.15-ին իր տնից բաժին բերման են ենթարկել 1968 թ. ծնված Տիգրան Մ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: