Նոյեմբերի 27-ին, ժամը 18.30-ին,  ոստիկանության Մուշի  բաժին է դիմել 1979 թ. ծնված Անահիտ Ս.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, իր ծանոթ Լյովիկը  տանը ձեռքով հարվածել է իր դեմքին և տնից հափշտակել իրեն պատկանող 2 բջջային հեռախոսները:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Լյովիկը  1985 թ. ծնված  Լևոն Ս.-ն է, որը նոյեմբերի 28-ին, ժամը 13.50-ին, բերման է ենթարկվել բաժին: Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է բջջային հեռախոսներից մեկը:
Կատարվում է քննություն:
                                                
                              
                             `
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: