Գողացված ապրանքներ` «Մոսկվիչ»-ում
Փետրվարի 26-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Նոր-Հաճնի բաժանմունքի ծառայողները Գետամեջ գյուղից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Կարեն Պ.-ին` «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենայով, որի սրահից և բեռնախցիկից հայտնաբերվել է նույն գյուղի պահեստից գողացած տարբեր իրեր:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
