Հետախուզվողը հայտնաբերվեց Գյումրիում

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 26-ին, ժամը 8.50-ին, Գյումրիի Երկաթգծի փողոցի 62 շենքից բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Սերյոժա Ն.-ն, որը ապրիլի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 3-րդ մասի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: