ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Գիշերային ուժեղացված ծառայություն մայրաքաղաքում. միջադեպեր չեն արձանագրվել

Մայրաքաղաքում շուրջօրյա հասարակական կարգ պահպանող ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկանները հուլիսի լույս 31-ի գիշերն ուժեղացված ծառայություն իրականացրին Երևանի բոլոր վարչական շրջաններում։ Նախքան ծառայության մեկնարկը` ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետը հրահանգավորեց անձնակազմին։ Արմեն Գասպարյանը ոստիկաններից պահանջեց ահազանգերին արագ արձագանքել, օրինախախտների հետ շփումներում գործել բացառապես լիազորությունների շրջանակներում և լինել խիստ։ Վարչության պետը, անդրադառնալով համավարակի դեմ պայքարին, շնորհակալություն հայտնեց անձնակազմին` սրտացավ ծառայության համար և ընդգծեց, որ անհրաժեշտ է նույն հետևողականությամբ շարունակել միջոցառումները։ Գիշերային ուժեղացված ծառայությունները հանցագործությունների և իրավախախտումների կանխման առումով մշտապես արդյունավետ են եղել։ Այս մեկը ևս բացառություն չէր։ Երևանի բոլոր վարչական շրջաններում պատշաճ պահպանվեց հասարակական կարգը։ Ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ որևէ լուրջ միջադեպ տեղի չունեցավ։ Ծառայության ընթացքում հայտնաբերվեց մի երիտասարդ, որը սառը զենք էր կրում։ Նա բերման ենթարկվեց բաժին, դանակն էլ հայտնաբերվեց և առգրավվեց։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների գիշերային ուժեղացված ծառայությունները պարբերական են։