Գազի թունավորումից չորս մարդ է մահացել
Փետրվարի 21-ին, ժամը 10.55-ին, հյուրանոցային համալիրներից մեկի տնօրեն Սամվել Թ.-ն ահազանգել է ոստիկանության Ստեփանավանի բաժին, որ նույն օրը,  ժամը 10.30-ի սահմաններում,  համալիրի  սենյակներից մեկում հայտնաբերվել են 1982 թ. ծնված Գրիշա  Զ.-ի, 1980 թ. ծնված Սարգիս  Ղ.-ի, 1970 թ. ծնված Էլմիրա Ս.-ի  և 1990 թ. ծնված Արմինե  Ռ.-ի  դիակները:
ՀՀ քրեական  օրենսգրքի 240 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական  գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ նշված անձինք մահացել են փետրվարի 21-ին, ժամը 01.00-ից 10.30-ն ընկած ժամանակահատվածում, «մոնոքսիդ» տեսակի գազի թունավորումից:
Սամվել  Թ.-ն ձերբակալված է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					