1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հանդիսավորությամբ բացվեց ոստիկանության հիմնանորոգված պոլիկլինիկան (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հանդիսավորությամբ բացվեց ոստիկանության հիմնանորոգված պոլիկլինիկան (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հոկտեմբերի 19-ի վաղ առավոտյան ոստիկանության բուժվարչության պոլիկլինիկա էր այցելել ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը. պոլիկլինիկան նորովի էր բացում իր դռները՝ նորոգված, ժամանակակից...
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը շրջեց նորոգված աշխատասենյակներով, ծանոթացավ կատարված աշխատանքներին, զրուցեց բուժանձնակազմի հետ: Եղավ նորաստեղծ ախտորոշման բաժանմունքում եւ ժամանակակից սարքավորումներով հագեցած մանրէազերծման լաբորատորիայում:
Ոստիկանության պոլիկլինիկան այն ստորաբաժանումն է, որը միշտ մարդաշատ է, որտեղ ծառայող բուժանձնակազմին գիտեն համակարգի նախկին ու ներկա գրեթե բոլոր աշխատակիցները: Իսկ շենքն արդեն քանի տարի անմխիթար վիճակում էր. հիմնանորոգում մոտ 20 տարի առաջ էր կատարվել:
Բուժաշխատողների աշխատանքային պայմանները բարելավելուն, ոստիկանության ծառայողներին բարձրակարգ բուժսպասարկում ապահովելուն էին ուղղված ոստիկանության պոլիկլինիկայի շենքի նորոգման, նոր սարքավորումներով ապահովելու միջոցառումները:
Ոստիկանության պոլիկլինիկան ծառայություններ է մատուցելու ոչ միայն համակարգի նախկին ու ներկա աշխատակիցներին ու նրանց ընտանիքի անդամներին, այլև արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության աշխատակիցներին եւ նրանց ընտանիքների անդամներին, վետերաններին:
Ոստիկանության պոլիկլինիկան այսուհետեւ կգործի հարմարավետ պայմաններում, ինչը բուժծառայողներին թույլ կտա իրենց մասնագիտական ունակություններն առավելագույնս ծառայեցնել իրավապահների առողջության պահպանմանն ու վերականգնմանը:
Իսկ արդիականացման եւ տեխնիկական հագեցման աշխատանքներն այստեղ շարունակական են լինելու՝ նպատակ ունենալով բուժսպասարկման որակը մշտապես պահել ժամանակակից մակարդակի վրա: