Հայտնաբերվեց Արարատի մարզի Ջրաշեն գյուղում
01.07.2017 09:17
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Արարատի մարզի Ջրաշեն գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1977 թ. ծնված Վրեժ Ս.-ն, որը հունիսի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: