ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Զեյթունի քրեական հետախույզները բնակարանային գողության դեպքեր են բացահայտել՝ հայտնաբերելով կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

30.09.2019 19:20 Գողություն

Սեպտեմբերի 24-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում ստացվեց, որ անհայտ անձը մտել է օտարերկրացու բնակարան ու զարդատուփը գողացել, որի մեջ եղել է 10 գրամանոց ոսկե շղթա։ Բնակարանային գողության վերաբերյալ բաժնում հաղորդում ստացվեց նաև սեպտեմբերի 26-ին։ Չկողպված դռնով մտել էին ներս ու ոսկյա զարդեր հափշտակել։ Սեպտեմբերի 28-ին էլ բաժին դիմած քաղաքացին հայտնեց, որ տնից փորձել են գողություն անել։ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գործընկերնի հետ, պարզեցին, որ բոլոր դեպքերում գործել է նույն անձը։ Հրազդանի բնակիչ, 25-ամյա կասկածյալը սեպտեմբերի 28-ին հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Երիտասարդը ներկայացվեց տարածքային նախաքննական մարմնին ու տվեց խոստովանական ցուցմունք։ Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։
Կատարվում է նախաքննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: