Բերման ենթարկվեց Պիոներական փողոցից

Դեկտեմբերի 13-ին, ժամը 9.25-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Աբովյան քաղաքի Պիոներական փողոցից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Վարդգես Ս.-ին, որը դեկտեմբերի 11-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: