Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքում
 
                                            Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների և վետերանների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 24-ին բաժին է ներկայացել 40-ամյա Սևակ Մ.-ն, որը 2015 թ. օգոստոսի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի (Արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքի նկատմամբ ապօրինի գործողությունները) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					