Սպանության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքում
 
                                            Ոստիկանության Կումայրիի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 17-ին բաժին է ներկայացել 28-ամյա Աշոտ Տ.-ն, որը մարտի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ կալանք:
 Աշոտ Տ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					