Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքում
 
                                            Ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախույզների ձեռնարկած բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 11-ին ոստիկանության Մասիսի բաժին է ներկայացել 27-ամյա Մամե Հ.-ն, որը հուլիսի 8-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով:
 Նա փոխանցվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					