Հետախուզվողները ներկայացան ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
 
                                            Ոստիկանության Ապարանի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 6-ին բաժին է ներկայացել 35-ամյա Նելսիկ Գ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի (Ծանր վիրավորանքը) մեղադրանքով։
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
 
***
Ոստիկանության Մասիսի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 6-ին բաժին է ներկայացել 33-ամյա Լևոն Մ.-ն, որը ապրիլի 4-ից ոստիկանության Չարենցավանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
 Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
***
 Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 6-ին բաժին է ներկայացել 23-ամյա Հայկ Բ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցը հարբած կամ տասնվեց տարին չլրացած անձին հանձնելը) մեղադրանքով: 
 Հայկ Բ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					