Բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողներ են ներկայացել բաժիններ
 
                                            Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 12-ին բաժին է ներկայացել 27-ամյա Արսեն Ա.-ն, որը հունիսի 16-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով:
 Առանց խափանման միջոցի:
 Նա ներկայացվել է հետախուզումը նախաձեռնողին:
 
***
Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 12-ին բաժին է ներկայացել 32-ամյա Ֆելիքս Տ.-ն, որը հուլիսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: 
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 12-ին բաժին է ներկայացել 50-ամյա Սասուն Հ.-ն, որը հուլիսի 4-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
 Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					