Հետախուզվողները ներկայացան բացատրական աշխատանքի արդյունքում
 
                                            Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 6-ին բաժին է ներկայացել 17-ամյա Ռաֆայել Փ.-ն, որը հունիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործությունը) մեղադրանքով:
 Առանց խափանման միջոցի: 
 
***
 Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 6-ին բաժին է ներկայացել 43-ամյա Իրինա Ղ.-ն, որը 2022 թ. մայիսի 18-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					