Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողներ են ներկայացել բաժիններ
 
                                            Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 5-ին բաժին է ներկայացել 34-ամյա Հայկ Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ կալանք:
***
Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 5-ին բաժին է ներկայացել 37-ամյա Մխիթար Չ.-ն, որը մարտի 31-ից Ապարանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					