ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 098-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ԿՀԴՊ ԳՎ 3-րդ (Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների, թրաֆիքինգի, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի) վարչության 2-րդ (Թրաֆիքինգի դեմ պայքարի) բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վաչե Հովսեփյան հեռ. 011- 56-39-63)

Բացահայտվեց ապօրինի թմրաշրջանառության դեպք Իրան-Հայաստան սահմանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի բնակիչներ 37-ամյա և 27-ամյա տղամարդիկ ՙԼեքսուս՚ մակնիշի մեքենայով մեկնել են Մեղրի՝ Իրանից թմրանյութ ներկրելու նպատակով:
Տեղեկություններն իրացվեցին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Մեղրիի բաժնի, Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ-հետախուզական բաժնի և սահմանապահ զորքերի ծառայողների աջակցությամբ: Օգոստոսի 28-ին, ժամը 02.26-ին, կանգնեցվեց Շվանիձոր-Մեղրի ճանապարհով երթևեկող «Լեքսուսը»՝ վարորդի և ուղևորի ինքնությունը ստուգելու նպատակով: Երևանցի տղամարդկանց ինքնությունը ճշտելուց հետո սահմանապահ զորքերի հենակետում զննվեց «Լեքսուսը»: Ավտոմեքենայի տակից՝ առջևի անիվի հետնամասից հայտնաբերվեց իրանական արտադրության ծխախոտի տուփ, որի մեջ սպիտակ գույնի, առանց հոտի բյուրեղանման 39.46 գրամ զանգված էր: Ըստ 37-ամյա երևանցու՝ զանգվածը եղել է իր մոտ, ինքն է այն նետել մեքենայի տակ:
Նույն օրը կազմված փաստաթղթերն ու փաթեթավորված բյուրեղանման զանգվածը փոխանցվել են ոստիկանության Մեղրիի բաժին, երկու երևանցին բերման են ենթարկվել:
Նշանակվել են դատակենսաբանական, դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: