ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Արարատի ոստիկանների բացահայտումը․ խարդախությամբ հափշտակված ընդհանուր գումարը 30․000․000 դրամից ավելի է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

29.07.2019 10:41 Խարդախություն

Օրերս ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանները տարաբնույթ միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացել, որ Վեդի քաղաքում ապրող 39-ամյա մի տղամարդ, նրա կինն ու զոքանչը, հանցավոր համաձայնության գալով, մի քանի տասնյակ անձանց վստահությունը չարաշահել են ու խարդախությամբ գումար հափշտակել։ Նախնական տվյալներով՝ նրանք քաղաքացիներին հայտնել են, որ տարբեր կազմակերպությունների միջոցով Արցախի հանրապետության քաղաքացիներին դրամական օգնություն պետք է ուղարկեն։ Քաղաքացիներին առաջարկել են իրենց անունով վարկեր վերցնել, որոնք կմարվեն օգնություն ուղարկող կազմակերպությունների կողմից։ Համաձայնվողներին վերցված վարկից որոշակի գումար են տվել՝ որպես «շնորհակալություն»։ Հետագայում նրանք չեն մարել վարկերը։ Նախնական տվյալներով՝ եռյակի հանցավոր գործունեությունից տուժած անձանց հասցված վնասը գերազանցում է 30․000․000 դրամը։ Ձեռնարկվում են միջոցառումներ տուժած այլ անձանց հայտնաբերելու և դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: