1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բագրատաշենում, Վանաձորում, Իջևանում և Արմավիրում հետախուզվողներ են հայտնաբերվել. նրանցից երկուսին որոնում էին ՌԴ իրավապահները

Նոյեմբերի 8-ին, ժամը 03.40-ին, ոստիկանության Արարատի բաժնի և Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Զավեն Հ.-ին, որը  հուլիսի 11-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
 
***
Նոյեմբերի 7-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Վանաձոր քաղաքի Մխիթար Գոշի փողոցի թիվ 3 շենքի մոտից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Հայկ Վ.-ին, որը նոյեմբերի 6-ից հետախուզվում էր գողության  մեղադրանքով:
 
***
 
Նոյեմբերի 7-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Իջևան քաղաքի Երևանյան փողոցից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Արկադիա Բ.-ին, որը 2012 մայիսի 5-ից ՌԴ Մոսկվա քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեղադրանքով:
 
***
Նոյեմբերի 7-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Աչաջուր գյուղից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արմեն Բ.-ին, որը նոյեմբերի 6-ից հետախուզվում էր գողության  և անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելու մեղադրանքով:
 
***
Նոյեմբերի 7-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Արմավիրի բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Արսեն Բ.-ն, որը մայիսի 27-ից ՌԴ Տյումենի մարզի Նիժնեվարտովսկ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: