Հայտնաբերեցին Էջմիածնի Զվարթնոց թաղամասում
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Զվարթնոց թաղամասի թիվ 3 շենքի մոտից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Սուրեն Ս.-ին, որը հունիսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 147 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: