ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Հանձնում են ապօրինի պահվող զենք-զինամթերքը

Ոստիկանության Էրեբունու և ՊՊԳՎ պահպանության բաժինների ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 29-ին, ժամը 15.10-ին, 1953 թ. ծնված Տիգրան Փ.-ն կամավոր հանձնել է 12 մմ տրամաչափի, երկփողանի, կարճեցված փողով, ողորկափող հրացան, «Ֆ-1» տիպի և «ՌԳԴ-5» տիպի 2 նռնակ՝ առանց պայթուցիչի, 3 ծխատար նռնակ, 2 լուսային հրթիռ, նռնակի 2 պայթուցիչ և տարբեր տրամաչափի 174 փամփուշտ:

***

Ոստիկանության Հրազդանի և ՊՊԳՎ Հրազդանի պահպանության բաժինների ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 29-ին, ժամը 12.30-ին, 1970 թ. ծնված Արայիկ Հ.-ն կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի 120 փամփուշտ և ինքնաշեն ատրճանակ:

***

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 29-ին, ժամը 14.10-ին, 1976 թ. ծնված Արմեն Ա.-ն կամավոր հանձնել է ձեռքի ուսումնական նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 51 փամփուշտ և արկի 1 բաղադրիչ մաս:

***

Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 30-ին, ժամը 20.20-ին, 1958 թ. ծնված Ռիմա Գ.-ն հանձնել է 3 պայթուցիչ, 2 նռնակ՝ առանց պայթուցիչի, 7.62 մմ տրամաչափի 67 փամփուշտ:

***

Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 1-ին, ժամը 17.05-ին, 1963 թ. ծնված Համլետ Մ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-63» տիպի, 16 մմ տրամաչափի, որսորդական, ողորկափող հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: