ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Արման Սարգսյանն ընդունել է Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարին ու Հայաստանում ԱՄՆ դեսպանին

27.01.2020 17:55 Պաշտոնական

Հունվարի 27-ին ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանն ընդունեց ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ–մայոր Լի Թաֆանելիի և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։ Արման Սարգսյանը, ողջունելով հյուրերին, արձանագրեց, որ երկկողմ համագործակցությունը կայացած է։  Ոստիկանության պետի պաշտոնակատարն ընդգծեց՝ և՛ դեսպանությունը, և՛ Կանզասի ազգային գվարդիան մշտապես պատրաստակամորեն աջակցել են Հայաստանի ոստիկանությանը նյութատեխնիական միջոցներով ու փորձի փոխանակմամբ։ Այս համատեքստում Արման Սարգսյանը կարևորեց համագործակցային դաշտի ընդլայնումը՝ փաստելով, որ համագործակցության շրջանակներում այս պահին Կանզասի իրավապահ մարմինների տարածաշրջանային ուսումնական կենտրոնում  է Հայաստանի ոստիկանության պատվիրակությունը։ Արման Սարգսյանը հյուրերին ներկայացրեց ոստիկանությունում ընթացող բարեփոխումների կարևորագույն դրվագները՝ շեշտը դնելով նոր ձևավորված Քրեական ոստիկանության և Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունների կարևորության վրա։ Ոստիկանության պետի պաշտոնակատարը անդրադարձավ նաև շարժական պարեկային ծառայությանը՝ ընդգծելով, որ ստեղծվելիք ստորաբաժանման կայացման գործում ևս կարևորվում է փորձի փոխանակումը։ Գեներալ-մայոր Լի Թաֆանելին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ իրենք պատրաստակամ են զարգացնել համագործակցությունը։ Կանզասի ազգային գվարդիայի հրամանատարի խոսքով՝ անկախ երկրներից՝ հանցավոր մարտահրավերները նույնն են, որոնց դեմ արդյունավետ պայքարում անհրաժեշտ է սերտ համագործակցել՝ ապահովելով օրենքի գերակայությունը։ Լի Թաֆանելին ներկայացրեց իրենց երկրի իրավապահ մարմիններում ծառայության անցնելու կադրային քաղաքականությունը, ինչը հնարավորություն է ընձեռում ճիշտ ընտրություն կատարել և հասարակությանը մատուցել որակյալ ծառայություն։ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին իր հերթին կարևորեց Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումները՝ ընդգծելով, որ իրենք պատրաստակամ են տարբեր ծրագրերի շրջանակներում աջակցելու հայ ոստիկանների մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործմանը։ Այս համատեքստում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։