1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գիշերային բնակարանագողեր և արթնացած տանտիրուհիներ /ԼՐԱՑՎԱԾ/

25.06.2014 16:52 Գողություն

Ոստիկանության Ստեփանավանի բաժին ներկայացած կինը հայտնել է, որ գիշերը, ժամը 00.15-ի սահմաններում, պատուհանի ապակու կոտրվելու ձայնից արթնանալով` նկատել է 1989 թ. ծնված, նախկինում դատված Արեն Հ.-ին, որը գողություն կատարելու նպատակով տանը կից ցախանոցի տանիքի պատուհանով փորձել է ներս մտնել, սակայն տեսնելով իրեն` դիմել է փախուստի, որի ընթացքում գետին է գցել ձեռքին եղած բջջային հեռախոսը:
Հեռախոսն առգրավված է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հունիսի 24-ին, ժամը 08.30-ին, Արեն Հ.-ն իր տնից բերման է ենթարկվել բաժին:
Արեն Հ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն:

                                                           ***
Հունիսի 23-ին, ժամը 01.25-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1966 թ. ծնված Անահիտ Կ.-ի տուն գող է մտել:
Մեկնած օպերատիվ խմբին տանտիրուհին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 00.15-ի սահմաններում, հարևանը` 1959 թ. ծնված Համլետ Թ.-ն, գողություն կատարելու նպատակով իրենց տան պատուհանը հրելով` մտել է բնակարան, սակայն նկատելով իրեն` պատուհանից դիմել է փախուստի:
Ոստիկանության Սպիտակի քննչական բաժանմունքում նախապատրաստվող նյութերով պարզվել է, որ Համլետ Թ.-ն Անահիտ Կ.-ի բնակարանից բացահայտ հափշտակել է 200.000 դրամ:
Փաստի առթիվ Սպիտակի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունիսի 23-ին, ժամը 10.30-ին, Համլետ Թ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Համլետ Թ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: