Արաբկիրի ոստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել
 
                                            Հուլիսի 16-ին ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ ժամը 21.10-ին անհայտ անձը Մամիկոնյանց փողոցի շենքերի բակում, քաշել պոկելով, հափշտակել էր 64-ամյա կնոջ պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի: 
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Արաբկիրի ոստիկանները պարզել են կողոպուտը կատարողի ինքնությունը: 24-ամյա երիտասարդը հայտնաբերվել և, կողոպուտը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին ու ձերբակալվել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: 
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					