ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից 2016 թվականի ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների և գերակա խնդիրների իրականացման արդյունքների մասին

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ՝  Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից 2016 թվականի ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների և գերակա խնդիրների իրականացման արդյունքների մասին

ՀՀ կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի շրջանականերում ՀՀ ոստիկանության կողմից իրականացվել է 3 օրենսդրական նախաձեռնություն: Մասնավորապես, ոստիկանության ուսումնական հաստատության սովորողների համար լրացուցիչ սոցիալական երաշխիքներ սահմանելու, ինչպես նաև ոստիկանությունում թափուր հաստիքները համալրելու առավել արդյունավետ մեխանիզմներ ստեղծելու նպատակով մշակվել է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը  սահմանված ժամկետում ներկայացվել է ՀՀ կառավարության աշխատակազմ, այնուհետեև ընդունվել ՀՀ Ազգային ժողովի կողմից 16.12.2016թ.:

Հաջորդը «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն է, որի նպատակն է հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը բարձրացնելու համար ՀՀ ոստիկանությունում իրականացնել առանձին հանցագործությունների բացահայտման ընթացքում վերցված անձի ԴՆԹ բնութագրերի հաշվառումներ: Նախագիծը  ՀՀ վարչապետի հանձնարարությամբ համաձայնեցվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հետ:

Ոստիկանության կողմից իրականացված մյուս միջոցառումը «Օպերատիվ֊ հետախուգական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծն է, որն ուղղված է օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող հեռախոսահամարների բաժանորդների տվյալները արտադատական կարգով ստանալու գործընթացի հստակեցմանը: Նախագծի վերաբերյալ ստացվել են հակասական դիրքորոշումներ, ուստի ներկայումս քննարկվում է նախագծի հետագա շրջանառության նպատակահարմարության հարցը:

Որպես ՀՀ կառավարության 2016 թվականի գերակա խնդիր սահմանված էր Համայնքային ոստիկանության գործունեության ընդլայնումը, ինչը ենթադրում էր համայնքային ոստիկանության 4 նոր հենակետերի ստեղծում, անհրաժեշտ գույքի և տեխնիկայի ձեռքբերմանն ուղղված աշխատանքների իրականացում, ինչպես նաև համայնքային ոստիկանության ծառայողների վերապատրաստում:

Ծրագրված 4 հենակետերից 2-ի կառուցման աշխատանքներն իրականացվել են Երևանում (Աջափնյակ և Շենգավիթ համայնքներում), իսկ մյուս երկուսը՝ Կոտայքի մարզում՝ Աբովյան և Հրազդան քաղաքներում:

Հրազդան քաղաքում կառուցված  հենակետը՝ անհրաժեշտ գույքով և տեխնիկական միջոցներով կահավորված վիճակում, շահագործման է հանձնվել 2016 թվականի դեկտեմբերի 27-ին:

Մյուս երեք հենակետերի կառուցման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում. կառուցման աշխատանքները, անհրաժեշտ գույքով և տեխնիկայով դրանց ապահովումը նախատեսվում է ավարտին հասցնել 2017 թվականի 1-ին եռամսյակում:

Նույն խնդրի շրջանակներում 2016 թվականի ընթացքում կազմակերպվել են համայնքային ոստիկանության ծառայողների համար մասնագիտական վերապատրաստման դասընթացներ ինչպես ՀՀ ոստիկանության կրթահամալիրում, այնպես էլ տեղերում՝ թեմատիկ դասախոսությունների և պրակտիկ վարժախաղերի միջոցով:

Հաջորդ գերակա խնդիրը ՀՀ Տավուշի մարզում տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման ստորաբաժանման ենթակառուցվածքների ստեղծումը, վարորդական վկայական հատկացնելու գործընթացի արդյունավետությունն ապահովող կազմակերպական միջոցառումների իրականացումն է: Այս նպատակով 2016 թվականին հատկացված ֆինանսավորման շրջանակներում շարունակվել են շինարարության համար անհրաժեշտ նախապատրաստական և շինության հիմքի կառուցման աշխատանքները:

 Վարչական շենքի և քննական ավտոդրոմի կառուցմանն ուղղված աշխատանքները կշարունակվեն 2017 թվականին:

Հաջորդ գերակա խնդիրը Հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման աշխատանքների արդյունավետության բարձրացումն է՝ տեղեկատվական շտեմարանների օգտագործմամբ:

Նշված խնդրի իրագործման համար նախատեսված բոլոր աշխատանքները կատարվել են 2016 թվականի ընթացքում: Ներդրված է տեղեկատվական միասնական համակարգ՝ ուղղված օպերատիվ գործունեության ընթացքում ստացված տեղեկատվության թվայնացմանը՝ տեղեկատվական-որոնողական, այդ թվում՝ դիմապատկերի միջոցով, միասնական ինքնուրույն համակարգի միջոցով: 2016 թվականի ընթացքում իրականացվել են ոստիկանությունում գործող տեղեկատվական շտեմարանների թվայնացման աշխատանքները: Ձեռք է բերվել ծրագրի գործարկման համար անհրաժեշտ համակարգչային տեխնիկան: ՌԴ-ից ՀՀ ոստիկանություն գործուղված փորձագետների կողմից մասնագիտական խորհրդատվություն է տրամադրվել համակարգի շահագործման վերաբերյալ, կատարվել է համակարգի ամբողջական թեստավորում:

Քրեական հետախուզության գլխավոր վարչության կազմում 2016 թվականի դեկտեմբեր ամսին ստեղծվել է մասնագիտացված՝ Օպերատիվ-հետախուզական տեղեկատվության վարչությունը, որը հանդիսանում է տվյալ համակարգը ՀՀ ոստիկանության կողմից շահագործող պատասխանատու ստորաբաժանումը: 

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ