Ատրճանակ և 59 փամփուշտ՝ մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանի մոտ
Մարտի 9-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժին մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ զենք-զինամթերք է թողնում մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանի մուտքի` դրսի կողմից նկուղ իջնող աստիճաններին:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է ինքնաշեն ատրճանակ և տարբեր տրամաչափի 59 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: