Ատրճանակ և 2 դանակ՝ «Օպել Վեկտրա»-ից
Մարտի 9-ին, ժամը 21.00-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայում սառը զենք պահելու կասկածանքով բերման են ենթարկել 1996 թ. ծնված Արզուման Խ.-ին, 1999 թ. ծնված Կարեն Կ.-ին, 1999 թ. ծնված Էդուարդ Խ.-ին և 1999 թ. ծնված Լևոն Խ.-ին:
Ավտոմեքենայի վարորդ Արզուման Խ.-ն փաստաթղթերը ներկայացնելիս պահախցից կամավոր ներկայացրել է «Բայկալ» տիպի գազային ատրճանակ` փամփշտակալով, և 2 դանակ:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: