Ավտոմեքենա փախցնելու կասկածանքով
Հուլիսի 22-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, ավտոմեքենա փախցնելու կասկածանքով, Իսակովի փողոցից բերման են ենթարկել 1997 թ. ծնված Բագրատ Ղ.-ին և 1996 թ. ծնված Դավիթ Պ.-ին, որոնք խոստովանել են, որ հուլիսի 15-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Աննա Գ.-ի տան բակից փախցրել են նրա «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան, որը նույն օրը իր կողմից հայտնաբերվել է Դավիթ Պ.-ի շենքի բակում վնասված վիճակում: Պատճառվել է մոտ 600.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն: