Ավտոմեքենան ընկել է ձորը
Հոկտեմբերի 14-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «DAIHATSU CUORE» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Վրաստան ճանապարհի 78-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
