Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել բետոնե պատի
Մարտի 22-ին, ժամը 02.20-ի սահմաններում, «Մերսեդես Բենց Ե 320» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի վերջնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել բետոնե պատի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
